ՆԱՏՕ-ի արտգործնախարարները մտադիր են համաձայնեցնել դաշինքին Ուկրաինայի անդամակցության հետ կապված առաջարկները
ՆԱՏՕ-ի արտգործնախարարները մտադիր են նոյեմբերի 28-29-ին համաձայնեցնել Ուկրաինային վերաբերող առաջարկությունները ՆԱՏՕ-ին միանալու ճանապարհին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան դառնա դաշինքի անդամ։ Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ մենք կհամաձայնեցնենք Ուկրաինայում բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունները, որոնք նրան կմոտեցնեն անդամակցությանը», - Ստոլտենբերգի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նա նշել է, որ պատրաստ չէ կանխատեսել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումներն Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ, սակայն հավելել է, որ Ուկրաինայի լիիրավ անդամակցությունը անհնար է զինված հակամարտության ժամանակ։
Կարծիքներ