Ցուցարարները փորձել են խանգարել Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի ելույթը Շլեզվիգ-Հոլշտայնում
Մոտ 150 մարդ, օգտագործելով «պատերազմասեր» և «ստախոս» կարգախոսները, շաբաթ օրը փորձել են խանգարել Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի ելույթը Շլեզվիգ-Հոլշտայն դաշնային նահանգում։ Իր ելույթի ժամանակ պաշտոնյան պաշտպանել է Ուկրաինային ծանր սպառազինություն մատակարարելու գաղափարը, կիրակի օրը գրել է ՏԱՍՍ֊ը՝ հղում անելով Die Zeit թերթին։
Մեկ այլ միջոցառում, որին Գերմանիայի արտգործնախարարը պետք է ելույթ ունենար շաբաթ օրը, չեղարկվել է անվտանգության նկատառումներով։ Անհայտ անձինք բեմի վրա թթու են ցողել։ Այն ունի սուր հոտ և կարող է գրգռել աչքերը և շնչուղիները:
Հինգշաբթի օրը Բունդեսթագի պատգամավորների մեծամասնությունը կողմ է քվեարկել Ուկրաինային ռազմական ավելի մեծ օգնություն տրամադրելուն։ Տեքստում խոսվում է «գործընկերների հետ համաձայնեցմամբ Գերմանիայից արդյունավետ, այդ թվում՝ ծանր սպառազինության և համալիր համակարգերի մատակարարումն ակտիվացնելու և արագացնելու անհրաժեշտության մասին»։ Մի քանի օր առաջ Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը հայտարարել էր Ուկրաինային «Գեպարդ» ինքնագնաց զենիթահրթիռներ մատակարարելու մտադրության մասին։
Կարծիքներ