Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները հետեւանքներ կունենան. ԱՄՆ ֆինանսների նախարար
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների համաշխարհային հետեւանքներն անխուսափելի են: Նոր հակառուսական սահմանափակումները, որոնք Արևմուտքը կարող է սահմանել Ուկրաինայի շուրջ սրման պատճառով, լուրջ հետևանքներ կունենան, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար:
«Մենք գիտակցում ենք, որ պատժամիջոցները որոշակի գլոբալ հետևանքներ կունենան», - մեջբերում է նրա խոսքերը France Presse-ը:
Յելենը հավելել է, որ ԱՄՆ գանձապետարանն աշխատում է եվրոպացիների հետ՝ մշակելու ֆինանսական սահմանափակումներ, որոնք կարող են ազդել «անհատների կամ ընկերությունների վրա» և «անշուշտ կարող են ներառել արտահանման վերահսկողությունը»:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Վաշինգտոնը և Բրյուսելը կփորձեն նվազեցնել ռիսկերը իրենց քաղաքացիների և իրավաբանական անձանց համար։
Ավելի վաղ, նախագահ Ջո Բայդենը նույնպես խոստովանել էր, որ հակառուսական պատժամիջոցները հարվածելու են ԱՄՆ-ին, մասնավորապես՝ էներգակիրների գները կբարձրանան։
Մոսկվան մեկ անգամ չէ, որ նշել է, որ հակաարդյունավետ է պատժամիջոցների լեզվով հաղորդակցվելը։ Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրելու Ռուսաստանին վերագրվող ծրագրերը կտրականապես հերքում են Կրեմլում և ԱԳՆ-ում։
Նրանք ընդգծում են, որ սա ընդամենը պատրվակ է Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ն ամրապնդելու համար, իսկ Արևմուտքի կողմից հրահրվող հիստերիան նպատակ ունի կոծկել Կիևի՝ Մինսկյան պայմանավորվածությունները սաբոտաժելու գիծը։
Կարծիքներ