ՃՏՊ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին
Հուլիսի 22-ին, ժամը 07:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին գտնվող թունելի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան ընկել է ձորը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 79-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նարեկ Հ․, ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 150 մ հեռավորության վրա հայտնաբերել են Նարեկ Հ․-ի դին։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Կարծիքներ