Թուրքիան Էգեյան ծովում Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնում թույլ չի տա. Թուրքիայի ՊՆ

Թուրքիան Էգեյան ծովում Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնում թույլ չի տա. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա Էգեյան ծովում Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնումը ներկայիս 6 մղոնից ավելի, ինչպես նաև թույլ չի տա տարածաշրջանում ի վնաս Անկարայի  ստատուս քվոյի ձևավորումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի պաշտպանության նախարարը Աթենքին հորդորել է հրաժարվել «սխալ հաշվարկներից» և տարածաշրջանում էսկալացիայի նոր փուլերի չձգտել։

Աքարը շարունակել է սպառնալ Հունաստանին և հորդորել հիշել պատմության դասերը:

«Աթենքը պետք է հիշի պատմության դասերը: Թուրքիան չի տրվում հունական կողմի սադրանքներին, բայց միևնույն ժամանակ թույլ չի տա, որ տարածաշրջանում ձևավորվեն այնպիսի պայմաններ, որոնք ոտնահարում են թուրքական կողմի իրավունքները»,-նշել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում