Պուտինը Կրեմլում ընդունել է Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալին:
Ավելի վաղ Դովալը հանդիպել էր ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ: Վերջինս հայտարարել էր, որ Հնդկաստանի հետ գործընկերության ամրապնդումն առաջնային նշանակություն ունի Ռուսաստանի համար: Նա նաև նշել էր, որ կարևոր է որոշել Ռուսաստանի և Հնդկաստանի ղեկավարների բանակցությունների ժամկետները:
Աջիթ Դովալն էլ հայտնել է, որ Հնդկաստանում այս տարեվերջին սպասում են Վլադիմիր Պուտինի այցին:
Կարծիքներ