Նոր Հաճնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Նոր Հաճնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։

Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ 

Ոստիկանները Նոր Հաճնի սկզբնամասում ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, ոստիկանության Նաիրիի բաժին են տեղափոխել երեք տղամարդու։ Նրանցից երկուսի մոտ ընդհանուր չորս գրամից ավելի մարիխուանա կար։ Մեքենայի խուզարկությամբ էլ հայտնաբերվել են շուրջ 23 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված ու կաթուցիչ։ Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքերը պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում