Պուտինը մասնակցել է սառցե ջրափոսում «Մկրտության լոգանքին»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Աստվածահայտնության տոնի կապակցությամբ ամենամյա ավանդույթը չխախտելով, ընկղմվել է սառցե ջրափոսի մեջ:
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս առավոտ ձեզանից շատ հարցեր եղան այն մասին, թե արդյո՞ք նախագահը սուզվել է սառցե ջրափոսը։ Այո, ավանդաբար նա դա անում էր այսօր առավոտյան՝ Աստվածահայտնության տոնի կապակցությամբ»,- մեջբերում է Պեսկովին «ՌԻԱ Նովոստին»։
Կրեմլը 2018 թվականին առաջին անգամ հայտարարեց, որ պետության ղեկավարը կսուզվի սառցե ջրափոսը: Պեսկովը նշել է, որ Պուտինը մի քանի տարի չի փոխելու այս ավանդույթը։
Կարծիքներ