Փաշինյանը հերքեց խոսակցությունները, թե ինքն է որոշում կայացրել գրավել Լելե-Թեփե բարձունքը

Փաշինյանը հերքեց խոսակցությունները, թե ինքն է որոշում կայացրել գրավել Լելե-Թեփե բարձունքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհեթեթ է համարում այն խոսակցությունները, թե Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ինքն է որոշում կայացրել գրավել Վարազաթումբ (Լելե Թեփե) բարձունքը: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում ապրիլի 14-ին, պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:

«Ասում են, թե ես որոշում եմ կայացրել, որ Սերժ Սարգսյանը հանձնել է, ես ասել եմ գնացեք գրավեք և այդ համատեքստում 700 զոհ է եղել: Կատարյալ անհեթեթություն: Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ և որոշումը կայացրել են այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորությունն ունեցել են: Ես մոդերացիա եմ արել խոսակցությունը և սեփական կարծիք ընդհանրապես չեմ հայտնել: Ամենաբարձրաստիճանին եմ հարցրել, ասել է, որ լավ միտք է, որից հետո գնահատել է իրադրությունը և զեկուցել է, որ այո, դա պետք է և կարելի է անել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ պատերազմի բոլոր դրվագները պետք է քննվեն, և պետք է լինի օբյեկտիվ քննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում