COVID-19- ի սուր շրջանի տևողությունը 11-28 օր է․ համաճարակաբան
Կորոնավիրուսային վարակի սուր շրջանը տևում է միջինը 18-19 օր: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռոսպոտրեբնադզորի կենտրոնական համաճարակաբանության հետազոտական ինստիտուտի կլինիկական աշխատանքների գծով փոխտնօրեն Անտոնինա Պլոսկիրեւան:
Նրա խոսքով ՝ սուր փուլում հիվանդությունը կարող է տևել 11 օրից մինչև 28 օր, իսկ ապաքինման շրջանը կարող է տևել մինչև մի քանի ամիս:
Պլոսկիրևան պարզաբանել է, որ «հիվանդության տևողություն» հասկացության մեջ պետք է տարբերակել վարակի սուր շրջանի տևողությունը, ինչպես նաև վերականգնման ժամանակահատվածի տևողությունը, որը կարող է տևել մինչև մի քանի ամիս:
Նա նշել է, որ կորոնավիրուսային վարակից ապաքինման համար անհրաժեշտ ժամանակը հիմնականում որոշվում է հիվանդի մոտ այլ հիվանդությունների առկայությամբ, ինչպես նաև հիվանդության ծանրության ձևով:
Կարծիքներ