Ու՞ր էիք, այ բնիկ երևանցիներ, ինչո՞ւ էիք լռում. Արփի Դավոյան
Էն որ Հին Երևանը քար ու քանդ էին անում, ներկայիս Հյուսիսային պողոտայի հին տներից մարդկանց քաշքշելով հանում, տներն էլ նրանց աչքի առաջ քանդում՝ մարդկային ճակատագրեր խեղելով, էս բնիկները բա ինչի՞ իրենց բներից դուրս չէին գալիս։
Հա, բնիկները բներում էին պատսպարվել։
Ու՞ր էիք, այ բնիկ երևանցիներ,ինչո՞ւ էիք լռում, թե շատերդ որպես լռելու գին այսօրվա բնիկության թղթերն էիք դզում֊փչում։
Ես ծնվել եմ Ստեփանավանում, բայց որքան ստեփանավանցի եմ, այնքան գորիսեցի եմ, այնքան արարատցի ու աբովյանցի եմ, մի այդքան էլ դիլիջանցի ու եղեգնաձորցի։
Կարծիքներ