Ազատ ոճային ըմբիշները հաջող են մեկնարկել ՕԽ վարկանիշային մրցաշարում

Ազատ ոճային ըմբիշները հաջող են մեկնարկել ՕԽ վարկանիշային մրցաշարում

Հայաստանը ներկայացնող ազատ ոճային ըմբիշները հաղթանակով են մեկնարկել Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող մրցաշարի մեկնարկում 57 կգ Արսեն Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց   Բուլղարիայից Ուլաձիշլաու Անդրեույին 10:2 հաշվով:

74 կգ քաշային Ալիխանյանը շանս չտվեց մրցակցին՝ հաղթելով 10:0 մեկնարկային գոտեմարտում: 

65 կգ քաշային Վազգեն Թևանյանը ևս շարժվում է առաջ: Նա 11:0 հաշվով ժամանակից շուտ առավելության հասավ բուլղարացի մրցակցի նկատմամբ:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն եզրափակիչ հասած ըմբիշները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում