Ադրբեջանը կաթիլ-կաթիլ փորձում է կուտակել նոր պատերազմի լեգիտիմություն. Փաշինյան

Ադրբեջանը կաթիլ-կաթիլ փորձում է կուտակել նոր պատերազմի լեգիտիմություն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ադրբեջանական կողմը փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել, թե հայկական կողմը դանդաղեցնում է սահմանագծման և սահմանազատման աշխատանքները:

«Նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան սահմանին, համատեղ որոշում է կայացվել, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում մեկ ամիս անց, քանի որ կա աշխատանք, որը պետք է արվի, մեկ ամսից շուտ դա հնարավոր չէ անել: Սակայն Ադրբեջանի հայտարարությունների տեքստերից այնպիսի տպավորություն է, թե Հայաստանը խուսափում է այդ աշխատանքներին մասնակցել, բայց իրականում հակառակն է»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ նախնական համաձայնություն է եղել մեկնարկել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի նիստը, սակայն Ադրբեջանի կողմից 2 անգամ չեղարկվել ու հետաձգվել է այն:

«Նրանք կաթիլ-կաթիլ փորձում են կուտակել նոր պատերազմի լեգիտիմություն՝ ընդդեմ ՀՀ-ի ու Արցախի: Նույն էլ կոմունիկացիաների մասով. փորձում են ցույց տալ, թե Հայաստանը չի ցանկանում եռակողմ հայտարարության կետերն իրականացնել: Սակայն նրանց ձեռնտու է Հայաստանին պահել շրջափակման մեջ»:

Փաշինյանը նշեց, որ ադրբեջանական կողմի հետ չեն կարողանում լիարժեք համաձայնության գալ ճանապարհների օգտագործման, սահմանների հատման իրավական ընթացակարգերի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում