Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Իսպիրյանի պաշտպան Մամիկոն Մուրադյանը։
«Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել դատարան, ուստի վերջինս այլևս տնային կալանքի տակ չէ»,- ասել է պաշտպանը։
Կարծիքներ