Ճապոնիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցուցակը
Ճապոնիայի կառավարությունն Ուկրաինայի իրադարձությունների լույսով պատժամիջոցներ Է սահմանել Ռուսաստանի «Ռոսսելխոզբանկ»-ի եւ Մոսկվայի վարկային բանկի, ինչպես նաեւ Բելառուսի զարգացման եւ վերակառուցման բանկի դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ճապոնական ԱԳՆ-ի մամուլի տեղեկագրի տվյալներով՝ պատժամիջոցները, որոնք ենթադրում են Ճապոնիայում ակտիվների սառեցում դրանց առկայության դեպքում, ինչպես նաեւ այս կազմակերպությունների հետ ֆինանսական գործառնությունների անցկացման արգելք, ուժի մեջ են մտնում երեքշաբթի օրվանից՝ հունիսի 7-ից:
«Բացի այդ, սահմանվում Է այն ապրանքների արտահանման արգելք, որոնք նպաստում են Ռուսաստանի Դաշնության արտադրական բազայի ամրապնդմանը»,-նշվում Է ճապոնական գերատեսչության փաստաթղթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ