Պենտագոն. Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը արմատապես չի փոխի ԱՄՆ ուժերի դասավորվածությունը Եվրոպայում
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը չի հանգեցնի Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման արմատական փոփոխությունների։ Այս մասին Վաշինգտոնի ռազմական դիտորդների խմբի հետ հանդիպմանը, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քեթլին Հիքսը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ աղբյուրի՝ Հիքսը պարզաբանել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է ապագայում կենտրոնանալ Չինաստանի հետ ռազմական մրցակցության վրա։
Կարծիքներ