Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայանի մոտ պայթյուն է որոտացել

Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայանի մոտ պայթյուն է որոտացել

ոնդոնի Սթանսթեդ օդանավակայանից ոչ հեռու գտնվող M11 մայրուղու վրա, որը գտնվում է Լոնդոնից 48 կմ հյուսիս-արևելք, հուլիսի 14-ի երեկոյան պայթյուն է որոտացել, հաղորդում է Daily Mail-ը:

Պարբերականի տեղեկություններով ՝ մայրուղու վրա պայթել է աէրոզոլային տարաներ տեղափոխող բեռնատարը։

Twitter-ի օգտատեր Բարրի Հոքլին իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է պայթյունի պահը:

Բեռնատարի վարորդը վնասվածքներ է ստացել, նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան:

Մեքենան ամբողջությամբ այրվել է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում