Հոկտեմբերի 22-ից 25-ը բացահայտվել է հանցագործության 141 դեպք

Հոկտեմբերի 22-ից 25-ը բացահայտվել է հանցագործության 141 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 22-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 141 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 43, մարմնական վնասվածք պատճառելու՝ 20, թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, խարդախության՝ 10, ընտանեկան բռնության՝ 7, ապօրինի ծառահատման՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և սառը զենք կրելու՝ 4-ական, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգությահ՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության ու ծանր վիրավորանք հասցնելու՝ 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծեծի, ազատությունից ապօրինի զրկելու, սպանության սպառնալիքի և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 13 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, կողոպուտի և խարդախության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 48 պատահար. 3 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում