Իրանը հայտարարել Է «Մոսսադի» երեք գործակալների ձերբակալման մասին. IRNA
Իրանի Սիստանի եւ Բելուջստանի նահանգի գլխավոր հետախուզական վարչությունը ձերբակալել Է երեք անձի, ովքեր, ինչպես պնդում են, Իսրայելի «Մոսսադ» հետախուզության օպերատիվ աշխատողներ են:
Հունիսի 21-ին այդ մասին հաղորդել Է IRNA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Զահեդան քաղաքի՝ Սիստանի եւ Բելուջստանի վարչական կենտրոնի դատախազ Մեհդի Շամսաբադին լրագրողներին հայտնել Է, որ ձերբակալվածների դեմ կան մեծ քանակությամբ լուրջ հանցանշանններ, ուստի նրանք չեն փորձել գանգատարկել իրենց կալանավորումը: Նրա խոսքով՝ այս փուլում շարունակվում են քննչական միջոցառումները, հուլիսի վերջին դատախազությունը կպատրաստի մեղադրական եզրակացություն եւ այն կուղարկի դատարան:
Օպերատիվ աշխատողների նկատմամբ հսկումը կատարել են տեղական հետախուզության աշխատակիցները մի քանի ամսվա ընթացքում: Մեղադրական կողմը համոզված Է, որ ձերբակալվածները կատարել են իրանցի միջուկագետ գիտնականների վրա հարաձակումների նախապատրաստման աշխատանք: Մեղադրանքների թվում նաեւ հիշատակվում Է գաղտնի տվյալների տարածումը:
Ընթանում Է այն անձանց բացահայտման աշխատանքը, որոնք կարող Է մասնակից են եղել գաղտնի տեղեկատվության արտահոսքին: Մայիսի 22-ին ISNA գործակկալությունը հայտնել Է, որ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) երկրի հետախուզության նախարարության հետ համագործակցությամբ վնասազերծել Է խմբավորում, որն աշխատել Է Իսրայելի հատուկ ծառայությունների օգտին: Իրանի իշխանությունները կանոնավորապես իրականացնում են երկրի տարածքում հակակառավարական կազամավորումների բացահայտման գործողություններ: Այսպես, ապրիլի 20-ին իրանական անվտանգության ուժերը հայտարարել են երեք մարդու ձերբակալման մասին, որոնք զբաղվել են ապօրինի գործունեությամբ՝ ի շահ Իսրայելի հատախուզության՝ «Մոսսադի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ