Հունիսի 17-ին, ժամը 17:30-ին Արմավիրի կենտրոնական հրապարակից ավտոերթով շարժվում ենք Երևան․ Դավիթ Խուդաթյան
Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ վաղը, ժամը 17:30-ին Արմավիրի կենտրոնական հրապարակից ավտոերթ կիրականացվի դեպի Երևան Հանրապետության հրապարակ։
«Սիրելի արմավիրցիներ, վաղը` հունիսի 17-ին, ժամը 17:30-ին Արմավիրի կենտրոնական հրապարակից ավտոերթով շարժվում ենք Երևան` միանալու Հանրապետության հրապարակում անցկացվող համապետական հանրահավաքին:
Միասին մեր մասնակցությամբ վերահաստատենք, որ Հայաստանում ապագա կա՛, որ Հայաստանում կա՛ ապագա»:
Կարծիքներ