Հաստատվել է ՀՖՖ 25-րդ ժողովի օրը

Հաստատվել է ՀՖՖ 25-րդ ժողովի օրը

Հոկտեմբերի 31-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում հաստատվեց, որ ՀՖՖ 25-րդ հերթական ժողովը կկայանա ՀՖՖ գրասենյակում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին:

Հաստատվեցին նաև ՀՖՖ Ակումբների արտոնագրման 2025/2026 մրցաշրջանի կանոնակարգը, ՈւԵՖԱ Կանանց ակումբային մրցաշարերի ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգը, ինչպես նաև ՀՖՖ Ֆուտզալի 2024/2025 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնության անցկացման կանոնակարգը:

Նիստի ընթացքում ՀՖՖ Մասսայական ֆուտբոլի կոմիտեի նախագահ ընտրվեց Տիգրան Ղարաբաղցյանը, կոմիտեի անդամ՝ Մարիամ Խաչատրյանը «Սարդարապատ» ակումբից: Առաջնությունների կազմակերպման կոմիտեի կազմում կատարվեց փոփոխություն. այսուհետ Տիգրան Ղարաբաղցյանին փոխնախագահի պաշտոնում կփոխարինի ՀՖՖ Մրցումների բաժնի պետ Էդգար Պետրոսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում