Մեդվեդևն այլևս չի օգտվի Instagram-ից և այլ Meta հարթակներից

Մեդվեդևն այլևս չի օգտվի Instagram-ից և այլ Meta հարթակներից

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն այլևս չի օգտվի Instagram-ից, Facebook-ից և ամերիկյան Meta ընկերության այլ արտադրանքներից։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է նրա օգնական Օլեգ Օսիպովը։

«Դմիտրի Մեդվեդևը չի օգտագործի Meta Group-ի մեդիա արտադրանքը՝ կապված նրանց ղեկավարության հակառուսական դիրքորոշման հետ», - ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահի խոսնակը։

Ռոսկոմնադզորը հայտարարել է, որ որոշել է մարտի 14-ին ժամը 00:00-ին ավարտել Instagram սոցիալական ցանցի մուտքի սահմանափակումների կիրառման ընթացակարգը։ Մարտի 4-ին Ռուսաստանի Դաշնությունում Facebook-ի մուտքը սահմանափակվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում