Լավրովն ասել է՝ որն է Ռուսաստանի համար գլխավոր խնդիրը
Աֆղանստանում «Թալիբանի» իշխանության գալուց հետո Ռուսաստանի համար գլխավոր խնդիրը Կենտրոնական Ասիայի երկրներում ապակայունացում թույլ չտալն է։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Россия-24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Մեզ համար գլխավորը նրանց կայունությունն է, քանի որ Կենտրոնական Ասիայի դաշնակիցների հետ մենք չունենք սահման, գրեթե բոլորի հետ գործում է առանց վիզայի ռեժիմ», – ասել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ ահաբեկիչների և թմրանյութերի ներթափանցման սպառնալիքները հարկավոր է ճնշել հենց Աֆղանստանի ներսում։
Կարծիքներ