Պետությունը կթույլատրի մինչև 2020թ. հոկտեմբերի 20-ը պատվիրված, վճարված թուրքական ապրանքների ներմուծումը
Պետությունը թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի որոշման մեջ փոփոխություններ է կատարել՝ ի շահ հայ տնտեսավարողի՝ թույլատրելով այն ապրանքների մուտքը, որոնց մատակարարման պայմանագրերը կնքվել են մինչև 2020-ի հոկտեմբերի 20-ը, միևնույն ժամանակ ներմուծման արգելքի տակ են հայտնվել մի շարք այլ ապրանքատեսակներ ևս: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:
«Եթե նախկինում մենք արգելել էինք մոտ 2285 ապրանքատեսակի ներմուծում, փոփոխությամբ ներառել ենք ավելի շատ ապրանքատեսակներ: Որոշակի ապրանքատեսակների մասով բացառություն է արվել, քանի որ դրանք հանդիսանում էին միջանկյալ սպառման արտադրանք, որոնք որպես հումք կիրառվում են տեղական արտադրության մեջ: Փորձել ենք այնպես անել, որ մեր տնտեսավարողները չունենան ներմուծմամբ պայմանավորված իրենց վերջնական արտադրանքը թողարկելու հետ կապված խնդիրներ», - ասաց Սիմոնյանը:
Կարծիքներ