Մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ Փաշինյան
«Պետական և ոչ պետական գիտակցությունների սահման կա։ Մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր, որովհետև մենք ոչ պետական գիտակցության մեջ ենք եղել»:
Այս մասին համախոհների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել։ Մեր պարագայում շատ կոնկրետ պատասխանի կարիք ունի հետևյալ հարցը՝ իսկ հայրենիքը որն է, որովհետև մենք մեր ենթագիտակցության և գիտակցության մեջ ունենք մի քանի ընկալում հայրենիքի մասին։ Եվ «հայրենիքը պետություն է» հայեցակարգը դրա համար է, որ երբ որ մենք հայրենիք ասենք, կենտրոնանաք այս էս գիտակցության վրա»,- ասել է վարչապետը և ցույց տվել ՀՀ քարտեզի ուրվագիծը:
Կարծիքներ