Windows 11-ը օգտատերերի համար հասանելի կլինի հոկտեմբերի 5-ից

Windows 11-ը օգտատերերի համար հասանելի կլինի հոկտեմբերի 5-ից

Windows 11 օպերատիվ համակարգն օգտատերերի համար հասանելի կլինի հոկտեմբերի 5-ից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Microsoft-ի պաշտոնական կայքը: 

«Այդ օրը Windows 11 -ի անվճար արդիականացումը կսկսի տարածվել Windows 10 ընդունող համակարգիչների վրա, իսկ Windows 11-ի համար նախատեսված համակարգիչներ օգտագործողների համար ծրագիրը հասանելի կլինի ձեռք բերման նպատակով: Windows 11-ը Windows-ի նոր փորձն է»,- ասված է հաղորդագրության մեջ:       

Ընկերությունը շնորհակալություն է հայտնել Windows Insider հանրությանը, որի մասնակիցները մասնակցել են նոր համակարգի թեսթավորմանը: մինչև 2022 թվականի կեսերը նախատեսվում է Windows 11-ի տեղադրում բոլոր գաջեթների վրա:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում