Հունիսի 20-ին մնացել է ընդամենը ընտրատեղամասում արձանագրել մեր հաղթանակը, ժողովրդի հաղթանակը. Ալեն Սիմոնյան
«Քաղաքացիական պայմանագիրը» նախընտրական քարոզարշավի օրն ավարտում է Սյունիքի մարզկենտրոն Կապանում:
«Հունիսի 20-ին մնացել է ընդամենը ընտրատեղամասում արձանագրել մեր հաղթանակը: Ժողովրդի վերջնական հաղթանակը, որից հետո նախկինները որևիցե հնարավորություն չեն ունենա վերադարձի: Եվ պետք է իրենց արածների համար պատասխան տան»,-ելույթի իր խոսքում ասաց Ալեն Սիմոնյանն ու շարունակեց.
«Այսօր մերժվողն ու մերժվածը ներկայացնում են, որ այստեղ, (նկատի ունի Կապանը) և մյուս քաղաքներում հավաքված մարդիկ այլ բնակավայրերից բերված մեր համաքաղաքացիներն են, այլ՝ ոչ սյունեցիներ:
Եկել, հասել են մի բանի, որ մերժվածը նստում է փոքրիկ սենյակում, իր փոքրիկ մերժվածների հետ և մտքի եկած վատ բառեն է ասում, քանի իրեն ուրիշն այդ բառերը չի ասել, իսկ մյուսը փոքրիկ հանրահավաքներ անելով, դա տեղափոխում է հարևան ակումբ, և նորից հանրահավաք անում ակումբում: Հետո էդ տեսանյութերի վրա ծափահարություններ են դրվում, նկարներ, և այլն:
Էս ամեն ինչը նշանակում է, որ իրենք բոլորը պարտվել են»,-հայտարարեց Սիմոնյանը:
Կարծիքներ