Ձագիկավան բնակավայրում տեղի ունեցավ «Ապահով» Քաջարանի երեխաների զարգացման համալիր կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը

Մայիսի 2-ին Քաջարան համայնքի Ձագիկավան բնակավայրում տեղի է ունեցել «Ապահով» Քաջարանի երեխաների զարգացման համալիր կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը:
Հանդիպմանը մասնակցել են «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության ներկայացուցիչներ, ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, կրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ծնողներ: Կենտրոնը հիմնադրել է «Ներառում Հայաստան» կրթական և սոցիալ-իրավական հասարակական կազմակերպությունը «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ», «Հայկական Կարիտաս» և «Վիննեթ Գորիս» կազմակերպությունների համագործակցությամբ, ինչպես նաև Քաջարանի համայնքապետարանի աջակցությամբ։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ: Կենտրոնի շնորհիվ Քաջարան համայնքի 1,5 տարեկանից մինչև 18 տարեկան 35 երեխա այժմ ստանում է սոցիալ-հոգեբանական, սոցիալ-հուզական, վարքային և լոգոպեդական ծառայություններ: Կազմակերպիչները նաև դասընթացներ են անցկացնում ծնողական համայնքի համար: Կենտրոնի մեկնարկը կարևոր իրադարձություն է համայնքում, քանի որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում այսօր կարիքահեն և համայնքահեն որակյալ սոցիալ-հոգեբանական և վարքային ծառայությունների ներդնումը առաջնային խնդիրներից մեկն է:
Քանի որ հետազոտությունները պնդում են, որ վաղ ախտորոշումը և վաղ միջամտությունը հատկապես մինչև 3 տարեկան հասակում հնարավորություն են տալիս զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին հասնել զարգացման մաքսիմալ մակարդակի, հաջողությամբ ներառվել կրթական համակարգում և ապագայում դառնալ հասարակության լիարժեք անդամ:
Կարծիքներ