Տոկիոյի էլեկտրագնացքում տեղի ունեցած դանակահարության հետևանքով վիրավորվել է 10 մարդ
Տոկիոյի էլեկտրագնացքներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է 10 մարդ՝ փոխանցում է CNN-ը:
Գիշերային ժամին ահազանգ ստացած Ճապոնիայի հրշեջ ծառայության աշխատակիցները մեկնել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերված բոլոր 10 տուժածները գիտակից վիճակում են եղել: Տուժածներից երկուսը ծանր վնասվածքներ են ստացել: Մահվան դեպք չի արձանագրվել:
Կասկածյալը եղել է մոտ 30 տարեկան երիտասարդ: Նա ձերբակալված է:
Կարծիքներ