Իրաքը դադարեցրել է թռիչքները Բելառուսի հետ

Իրաքը դադարեցրել է թռիչքները Բելառուսի հետ

Իրաքը դադարեցրել է օդային հաղորդակցությունը Բելառուսի հետ, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Արաբական Հանրապետության ավիացիայի ղեկավարությանը:

«Կառավարության որոշման համապատասխան, Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարում է Իրաքի ավիաուղիների կամ այլ ազգային փոխադրողների հետ Մինսկ կատարվող բոլոր չվերթների դադարեցման մասին մինչև նոր ծանուցում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Օդային հաղորդակցության դադարեցման պատճառով թռիչքներ կարող են թույլատրվել միայն քաղաքացիների վերադարձի համար:

Միաժամանակ մամուլի ծառայությունը նշել է, որ այս երկրից Իրաք չվերթները կշարունակվեն:

Հայտարարություններն արվել են բելառուսալիտվական սահմանին իրաքցի միգրանտներից մեկի մահից հետո, որի մասին  հայտնի է  դարձել օգոստոսի 4-ին:

Բելառուսի սահմանապահ կոմիտեն հայտնել է, որ գտել են տղամարդուն ծանր վիճակում և ցուցաբերել բժշկական օգնություն, սակայն նրան փրկել չի հաջողվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում