Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ

Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ

2025 թվականի ապրիլի 21-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը:

 

Ջերարդ Լեոն Գաֆէսճեանը ամերիկահայ բարերար ու գործարար է, Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանի և Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հիմնադիրը։

 

Հուշադրամի դիմերեսին՝ բարերարի կերպարն ու «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունը։ Դարձերեսին՝ նրա դիմապատկերն ու «Կրկեսային շքերթ Պարկսիթիում» ոսկերչական պատկեր։

 

• Անվանական արժեք՝ 10 000 դրամ

• Ոսկի՝ 9000, քաշ՝ 8.6 գ, տրամագիծ՝ 22 մմ

• Թողարկման քանակ՝ 300 հատ

• Հատման վայր՝ Լեհաստան

• Ձևավորել են՝ Հարություն Սամուելյանը և Վարդան Վարդանյանը։

 

Հուշադրամը վաճառվում է «Դրամագետ» վաճառասրահում.

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում