ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է Մարաշի բաժանմունք
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 3-ին, ժամը 16-ին, կամավոր բաժանմունք է ներկայացել ՌԴ քաղաքացի, 1994 թ. ծնված Բոգդան Լ.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, 2022 թ. հունիսի 22-ից նա հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով։ Խափանման միջոց չի ընտրվել։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ