Ռուսաստանի ու Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալն աճել է 22.5%-ով
Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ընդհանուր առևտրաշրջանառության ծավալները 2021-ի հունվա-ապրիլ ժամանակաշրջանում նախորդ տարվա նույն ժամանահատվածի համեմատ աճել է 22.5%-ով՝ հասնելով 9.1 մլրդ դոլարի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայությունը:
Ծառայության տվյալներով՝ Ռուսաստանից Թուրքիա կատարվող արտահանումն աճել է 21.1%-ով՝ հասնելով 7 մլրդ 189 մլն դոլարի, իսկ Թուրքիայից Ռուսաստան արտահանումն աճել է 27.8%ով՝ դառնալով 1 մլրդ 938 մլն:
Խնդրո առարկա ժամանակահատվածում Ռուսաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ Թուրքիայի հետ առևտրի մասնաբաժինը 4%-ից դարձել է 4.2%:
Կարծիքներ