ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է, որ Իրանում սկսվել է մետաղական ուրանի արտադրությունը
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել Է, որ Իրանն սկսել Է մետաղական ուրանի արտադրությունը: Այդ մասին փետրվարի 10-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը:
ՄԱԳԱՏԷ-ի մասնակից երկրների ներկայացուցիչների հետ հադիպմանը Գրոսին ասել Է, որ փետրվարի 8-ին գործակալության տեսուչին հաստատել են Սպահան քաղաքի օբյեկտում ոչ մեծ քանակությամբ՝ 3,6 գրամ, մետաղական ուրանի արտադրության փաստը:
Գործակալությունը հիշեցնում Է, որ մետաղական ուրանը կարող Է օգտագործվել միջուկային ռումբի արտադրության համար, եւ որ դրա արտադրության հետ կապված հետազոտությունների նկատմամբ սահմանվել Է հատուկ արգելք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում, որը կնքվել Է 2015 թվականին:
Ավելի վաղ Իրանը չի արտադրել մետաղական ուրան: Թեհրանը մետաղական ուրանի արտադրության հետ կապված հետազոտություններ անցկացնելու մտադրության մասին հայտարարել Է հունվարին եւ նշել, որ դրանք հռչակվել են եւ կապված են վառելանյութի բարելավված տեսակի մշակման հետ: ՄԱԳԱՏԷ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազըմ Ղարիբ Աբադին հայտարարել Է, որ նոր վառելանյութի մշակման գործունեությունը տարվում Է Թեհրանի հետազոտական ռեակտորի համար:
«Սկսվել Է գիտահետազոտական եւ փորձա-կոնստրուկտորական գործունեություն, որը կապված Է Թեհրանի հետազոտական ռեակտորի համար վառելանյութի բարելավված տեսակի մշակման հետ:
Մետաղական ուրանի արտադրության առաջին փուլում օգտագործվելու Է բնական ուրան»,-Աբադին իր Twitter-ում գրել Է հունվարի կեսերին:
Անցյալ տարվա նոյեմբերին ՄԱԳԱՏԷ-ն հաղորդել Էր, որ Իրանը շարունակում Է ավելացնել միջուկային վառելանյութի կուտակման տեմպերը, զգալիորեն գերազանցելով սահմանաքանակները, որոնք նախատեսված Էին ԳՀՀԾ-ի կողմից: Այսպես, Թեհրանը 12 անգամ գերազանցել Է սահմանը, որը հաստատվել Էր ԳՀՀԾ-ի կողմից. այն կազմել Է 202,8 կիլոգրամ: Իրանը նաեւ ուրանը հարստացնում Է մինչեւ 4,5 տոկոսի մակարդակ, թեեւ պայմանավորվածությունները թույլատրում են միայն 3,67 տոկոսի մակարդակ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ