Սաակաշվիլին հայտնել է, թե երբ կդադարեցնի հացադուլը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է դադարեցնել հացադուլը բանտից հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ ՝ այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն։
Նա այցելել է Գորիի զինվորական հոսպիտալ, ուր քաղաքական գործիչը կարող է տեղափոխվել ուրբաթ օրը։
«Նա խոստացել է, որ կդադարեցնի հացադուլը ․․․ Գորիի հիվանդանոցն ամբողջությամբ հագեցած է հիվանդի պահանջած նյութատեխնիկական ողջ բազայով»,- լրագրողներին ասել է նախարարը։
Տիկարաձեն հույս է հայտնել, որ դրանից հետո երկրում կավարտվի «հացադուլի համաճարակը», որն ավելի վաղ հայտարարել էին բժիշկները, պատգամավորները և քաղաքական գործչի համախոհները՝ ի նշան նրա աջակցության։
Կարծիքներ