Ստամբուլում կրկին պայթյուն է եղել, այս անգամ՝ նավի վրա

Ստամբուլում կրկին պայթյուն է եղել, այս անգամ՝ նավի վրա

Ստամբուլի Թուզլա թաղամասի նավաշինարանում նավերից մեկի վրա պայթյուն է եղել։ Նախնական տվյալներով` 5 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է թուրքական Yeni Şafak թերթը։

Վիրավորները տեղի աշխատակիցներն են, իսկ զոհերի մասին առայժմ տվյալներ չկա։ Նախնական տվյալներով` պայթյունը եղել է գազի ճնշումից։ Դեպքի վայր ժամանել են ոստիկանությունը, շտապ օգնությունն ու փրկարար ծառայությունը։

Նշենք, որ Թուզլայի նավաշինարանը Թուրքիայի ամենամեծ նավաշինարաններից մեկն է ու միաժամանակ հայտնի է այդտեղ տեղի ունեցող դժբախտ պատահարների մեծ թվով։ Տարբեր տարիներին նավաշինարանի աշխատակիցները պայթյունի, հրդեհի կամ էլեկտրահարման հետևանքով մահացել են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում