Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, ուրախ ենք, որ ճշմարտությունը հաղթեց․ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է քիչ առաջ Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած որոշմանը, որով պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը։
«Մենք ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ուրախ ենք, որ ճշմարտությունը հաղթեց, քանզի դատարանն ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի հակընդդեմ հայցը»,-գրել է նախարարը։
Կարծիքներ