Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է արել հնարավորինս արագ վերսկսել երկկողմ հարաբերությունների կարգավորման համատեղ աշխատանքը
Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում հնարավորինս արագ վերսկսել համատեղ աշխատանքը՝ երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք անհրաժեշտ աջակցությունը կտրամադրենք եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումները, ինչպես նաև բանակցությունների նոր փուլերը կազմակերպելու համար»,- հավելել է դիվանագետը։
Ինչպես նշել է Զախարովան, ռուսական կողմը հետևողականորեն նպաստում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
«ՌԴ ՊՆ-ն և ՌԴ խաղաղապահ զորախումբը, արտաքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ, եռանդուն ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար: Անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից, բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, ավելի քան 2․5 տոննա մարդասիրական ապրանքներ են առաքվել տարածաշրջան, յոթ մարդասիրական ակցիա է իրականացվել 88 բնակավայրերում, օգնություն է ստացել ավելի քան 8000 երեխա և 800 անապահով ընտանիք»,- ասել է նա։
Բացի այդ, Մոսկվան Բաքվի և Երևանի հետ երկխոսելով, շարունակում է փոխընդունելի լուծումների որոնումը, որոնք կօգնեն վերականգնել Լաչինի միջանցքի լիարժեք գործունեությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարություններին համապատասխան և բարելավել հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։
Կարծիքներ