Հակոբ Արշակյանը ծանոթացել է «Գորիսի Գամմա» ընկերության՝ ՌԴ և Կանադա արտահանվող արտադրանքին
Գորիս քաղաքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այցելել է ռազմարդյունաբերության դետալների արտադրությամբ զբաղվող «Գորիսի Գամմա» ԲԲ ընկերություն:
Գործարանի ինժեներները ներկայացրել են էլեկտրոնային անկյունաչափերի արտադրման ողջ փակ ցիկլը, որի նախագծումից արտադրությունն իրականացվում է տեղում և արտահանվում Ռուսաստանի Դաշնություն՝ կիրառվում МиГ և СУ ինքնաթիռների արտադրության մեջ, և Կանադա:
ՀՀ ԲՏԱ նախարարության և ՊՆ ԶՈւ հետ համագործակցության շրջանակներում ընկերությունում մշակվում են ռազմարդյունաբերական մի շարք նախագծեր, որոնք ներկայացվել են նախարարի ուշադրությանը:
Շրջայցի ընթացքում նախարարը զրուցել է ինժեներների հետ, ծանոթացել արտադրատեսակներին, գործարանի տարածքին, շենքային պայմաններին:
«Գորիսի Գամմա» ԲԲ ընկերությունը շուրջ 10-ը տարի զբաղվում է ռազմարդյունաբերական նախագծերի իրականացմամբ:
Կարծիքներ