Լուկաշենկոն ծնկի է իջել կողմնակիցների առջև
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Անկախության հրապարակ, որտեղ անցկացվում է իր կողմնակիցների հանրահավաքը։
Նա շնորհակալություն է հայտնել հավաքվածներին քառորդ դար իրեն աջակցելու և հանդուրժելու համար և ծնկի է իջել նրանց առջև։ «Դուք արժանի եք»,- ասել է Լուկաշենկոն։
Նա հայտարարել է, որ փողոցային ակցիաների կողմնակից չէ, սակայն ստիպված է եղել քաղաքացիներից օգնություն խնդրել։
Բելառուսի նախագահը կոչ է արել ընդդիմությանը հեռու մնալ պետական ծառայողներից՝ նախազգուշացնելով, որ եթե նրանց ինչ-որ բան պատահի, պատասխանատվությունը կրելու է հենց ընդդիմությունը։ «Մի խայտառակեք մեր խաղաղ և բարգավաճող երկիրը»,- ասել է Լուկաշենկոն։
Ի դեպ, կիրակի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին հեռախոսազրույց են ունեցել։ Երկու երկրների առաջնորդները քննարկել են Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները։
Նշենք, Մինկսում «համերաշխության հանրահավաք» կանցկացնի՝ հաջակցություն Բելառուսի նախագահ Ալեքսանադր Լուկաշենկոյի
Կարծիքներ