Արցախում քննարկում են չորային եղանակներով պայմանավորված՝ Ստեփանակերտ ջրի մուտքերի էական նվազման հարցը

Արցախում քննարկում են չորային եղանակներով պայմանավորված՝ Ստեփանակերտ ջրի մուտքերի էական նվազման հարցը

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հունիսի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԽ քարտուղարի գրասենյակից, խորհրդակցությանը, որին մասնակցել են պատկան կառույցների պատասխանատուներ, վերհանվել են, մասնավորապես, Ստեփանակերտ քաղաքում ջրամատակարարման կազմակերպման հետ կապված խնդիրները, մասնավորապես չորային եղանակներով պայմանավորված՝ ջրի մուտքերի էական նվազեցումները։ Խնդիրը լուծելու համար առաջարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային տարբերակներ։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը հանձնարարել է սեղմ ժամկետներում ուսումնասիրել խմելու ջրի անհրաժեշտ ծավալի ապահովման հնարավոր տարբերակները և դրանց կենսագործման հնարավորությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում