Մեծ Բրիտանիայում արձանագրվել է «Քովիդ-19»-ի պատճառով մեկ շնչին բաժին ընկնող «ամենաբարձր մահացության ցուցանիշն» աշխարհում
Միացյալ Թագավորությունը ներկա պահին գլխավորում է 100 000 բնակչին բաժին ընկնող կորոնավիրուսով պայամանվորված մահացության ամենամեծ ցուցանիշը գրանցած երկրների ցանկը:
Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Ջոն Հոփքինսի անվան ամերիկյան համալսարանի տվյալները: Մեծ Բրիտանիայում չորեքշաբթի արձանագրվել էր կորոնավիրուսից մահացության առավելագույն մեկօրյա ցուցանիշը (1820): Իսկ վերջին մեկ շաբաթում արձանագրված մեկօրյա ցուցանիշը միջինում կազմել է 1240 մահվան դեպք:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայում մահվան ցուցանիշը հաշվարկվում է 66 մլն բնակչության հաշվով, և այն գերազանցում է խոշոր երկրներում գրանցված մեկ շնչին բաժին ընկնող ռեկորդային տվյալները, այդ թվում՝ ԱՄՆ-ում:
Մեկ շնչին բաժին ընկնող մահվան ցուցանիշը Մեծ Բրիտանիայի համար կազմում է 142.53, հաջորդում են Չեխիան, Իտալիան, ԱՄՆ-ն, Իսպանիան:
Ընդհանուր առմամբ, համաճարակի ողջ ընթացքում թագավորությունում արձանագրվել է մահվան 96 166, վարակման՝ ավելի քան 3.5 մլն դեպք:
Կարծիքներ