Ի գիտություն էժան շահարկումներով զբաղված պատգամավորի՝ նվազագույն և բազային աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է բոլոր քաղաքացիներին, և Հայաստանում միայն վարչապետը չէ, որ աշխատավարձ է ստանում.Չախոյան

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրում է:
Կառավարությունը 2023 թվականի հունվարի 1-ից բարձրացրել է նվազագույն աշխատավարձը՝ 68,000 դրամից դարձնելով 75,000 դրամ, իսկ բազայինը՝ 66,140-ից 83,200 դրամ։
ԱԺ ընդդիմադիր՝ դաշնակցական պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հայտարարում է, թե նախագծով ցանկանում են վարչապետի աշխատավարձը բարձրացրել է 200.000 դրամով։
Ի գիտություն էժան շահարկումներով զբաղված պատգամավորի՝ նվազագույն և բազային աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է բոլոր քաղաքացիներին,
և Հայաստանում միայն վարչապետը չէ, որ աշխատավարձ է ստանում։ Ընդ որում, նվազագույն աշխատավարձի բարձրացումը կառավարության ծրագրով կրելու է շարունակական բնույթ։
Բայց պատգամավոր Թադևոս Ավետիսյանը պետք է ազնիվ գտնվի և պատասխանի 2 հարցի։
1) Որքա՞ն է բարձրանալու իր աշխատավարձը 2023 թվականի հունվարի 1-ից։
2) Որքա՞ն է իր աշխատավարձը ժամանակին բարձրացրել Ռոբերտ Քոչարյանը, ինչի արդյունքում դարձել է առնվազն դոլարային միլիոնատեր կամ միլիարդատեր։
Կարծիքներ