Պատվաստանյութի մատակարարումն արգելափակելու սպառնալիքով Չինաստանը ստիպել է Ուկրաինային հետ կանչել ստորագրությունը ՄԱԿ-ում

Պատվաստանյութի մատակարարումն արգելափակելու սպառնալիքով Չինաստանը ստիպել է Ուկրաինային հետ կանչել ստորագրությունը ՄԱԿ-ում

Չինաստանի իշխանությունները սպառնացել են Ուկրաինային արգելափակել ավելի քան 500 հազար դեղաչափ պատվաստանյութի մատակարարումը՝ ույղուրների իրավունքների վերաբերյալ փաստաթղթին Կիևի աջակցության պատճառով։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով դիվանագտական աղբյուրներին։

Մատակարարումների արգելափակման սպառնալիքի ներքո Պեկինը հարկադրել է Կիևին հետ վերցնել ստորագրությունը։
Նշվում է, որ Ուկրաինան երեքշաբթի ստորագրել է Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի փաստաթղթի տակ, որում կոչ է արվում Չինաստանին անհապաղ ազատ արձակել անկախ դիտորդներին Սինցզյան-Ույղուրի ինքնավար շրջանում։ Կանադայի կողմից առաջարկված փաստաթղթին աջակցություն է հայտնել ավելի քան 40 երկիր։

Արձագանքելով տեղի ունեցածին՝ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Ուկրաինան դարձել է Չինաստանի զոհը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում