ՊԵԿ նախագահը Սյունիքի մաքսային հսկողության տարածքում ծանոթացել է ապրանքների պահպանման հնարավորություններին
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչություն և Հարավային մաքսատուն-վարչության գործունեության գոտում գտնվող Կապան քաղաքի մաքսային հսկողության տարածք:
Այցի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձրել տրանսպորտային միջոցների և բեռների մաքսային հսկողության կազմակերպման գործընթացներին, որի շրջանակներում կարևորել է մաքսային ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանն ուղղված շարունակական ջանքերը՝ կարևորելով աշխատանքներն արագ և որակով իրականացնելու անհրաժեշտությունը:
Բադասյանը մաքսային հսկողության տարածքի շրջայցի ընթացքում ծանոթացել է տարածքում ապրանքների պահպանման հնարավորություններին և տեխնիկական հագեցվածությանը։
Կարծիքներ