ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն աշխատանքային այցով Ուկրաինայում է
ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն աշխատանքային այցով ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև:
«Ես եկել եմ Կիև: Ես այստեղ եմ ՝ վերահաստատելու մեր անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան նկրտումներին: Մենք նաև մեր հանձնառությունն ենք հայտնում զարգացնելու Ուկրաինայի կարողությունները՝ ռուսական ագրեսիան զսպելու համար»,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ գրել է Օսթինը Twitter-ում:
Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը կհանդիպի իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Տարանի և նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Եվրոպական շրջագայության շրջանակներում Լլոյդ Օսթինն այսօր ավարտեց իր այցը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի:
Ուկրաինայից հետո նա կայցելի Ռումինիա, իսկ հոկտեմբերի 21-22-ը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստին։
Կարծիքներ