Ադրբեջանում քրեական գործ են հարուցել WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի դեմ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել WarGonzo նախագծի ստեղծող Ռուսաստանի քաղաքացի, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի դեմ:
Ադրբեջանում լրագրողին մեղադրում են Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու համար:
Ղարաբաղում հակամարտության սկզբից ի վեր Սեմյոն Պեգովն ակտիվորեն պատրաստում էր ռեպորտաժներ ամենաթեժ կետերից՝ ներկայացնելով իրավիճակի իրական պատկերը:
Կարծիքներ