Թբիլիսիում եւ Աջարիայում կալանավորվել են «գողական աշխարհի» վեց ներկայացուցիչներ
Թբիլիսիում եւ Աջարիայում գողական հանրությանը պատկանելու մեղադրանքով կալանավորվել է վեց մարդ, եւս չորսը քրեական պատասխանատվության է ենթարկվել։ Այս մասին Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության եւ Գլխավոր դատախազության համատեղ ճեպազրույցի ժամանակ այսօր հայտարարել է ՆԳՆ քրեական ոստիկանության փոխտնօրեն Գեորգի Լիլուաշվիլին, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Ամբաստանյալները մեղադրվում են գողական վեճերին մասնակցելու, «օրենքով գողերի» հետ ակտիվ կապի եւ գողական համայնքին անդամակցելու մեջ: Նրանց սպառնում է 3-15 տարվա ազատազրկում:
Գործի նյութերի համաձայն, 2020 թվականի փետրվար եւ մարտ ամիսներին մեղադրյալների մի մասը ՝ «գողական աշխարհի» անդամներ, ներքաշվել են պարտքը վերադարձնելու շուրջ վեճի մեջ այն բանից հետո, երբ հակամարտող կողմերը դիմել են նրանց:
Հակամարտությունը կարգավորելու համար կողմերը կապ են հաստատել արտասահմանում բնակվող վրացի «օրենքով գողերի» հետ: Խոսքը «Ջեյրան» մականունով Ջեյրան Կինցուրաշվիլիի եւ «Կուսա» մականունով Թամազ Քարցեւաձեի մասին է։ Մյուս ամբաստանյալների անունները չեն բացահայտվել:
Հետաքննությամբ պարզվել է, որ բնակարաններից մեկում «օրենքով գողերը» կազմակերպել են «գողական պարզաբանում», որի արդյունում կողմերից մեկը պետք է մյուսին 8 800 եվրո վճարեր:
Խուզարկության ընթացքում ՆԳՆ աշխատակիցները առգրավել են կալանավորվածների համակարգչային սարքավորումները եւ բջջային հեռախոսները, որոնց մեջ գողական աշխարհին նրանց պատկանելությունը հաստատող տեղեկատվություն է եղել։
Հետաքննությունը կատարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի հատկանիշներով:
Կարծիքներ