Հայկական կապիտալը` Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան և այլն, սերտ փոխկապակցված է Ռուսաստանի հետ. Գարեգին Միսկարյան
Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
Հայկական կապիտալը` Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան և այլն, սերտ փոխկապակցված է Ռուսաստանի հետ։ Չափազանց սերտ։ Ու Հայաստանի կողմից ժողովրդավարական ճամբար գնալը իրենց համար (իրենց ընկալումներով) կյանքի ու մահվան հարց է։
Բայց եթե էդ կապիտալը մի փոքր ուղեղ ունենա, կհասկանա, որ Հայաստանի ինքնիշխան, իրավական հանրապետությունն է իրենց կապիտալի (Հայաստանում գտնվող մասի) անվտանգության միակ երաշխավորը: Մնացած դեպքերում կա Լեոն Հայրապետյանի դառը օրինակը։
Մնում է, որ ուղեղ ունենան։
Կարծիքներ