Հայկ Մարտիրոսյանը առաջին պարտիայում հաղթեց թուրք շախմատիստին. Աշխարհի գավաթ

Հայկ Մարտիրոսյանը առաջին պարտիայում հաղթեց թուրք շախմատիստին. Աշխարհի գավաթ

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան 2-րդ փուլի առաջին պարտիաները։

Հայաստանի 5 շախմատիստներից հաղթանակ տարավ միայն Հայկ Մարտիրոսյանը, որը սևերով պարտության մատնեց Թուրքիայի ներկայացուցիչ Մուսթավա Յիլմազին: 

Շանթ Սարգսյանը ադրբեջանցի գրոսմայստեր Նիյաթ Աբասովի հետ խաղում չնայած սկզբում դիրքային առավելություն ուներ, սակայն չկարողացավ այն զարգացնել և ի վերջո ոչ-ոքի խաղաց: 

Իսկ ահա Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանն ու Հովհաննես Գաբուզյանը պարտվեցին համապատասխանաբար հնդիկ գրոսմայստեր Պրագնանանդհային և եգիպտացի Բասեն Ամինին:

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանին պարտություն է գրանցվել Ռոբի Չենգի հետ առաջին պարտիայում, քանի որ նա վատառողջ է եղել և կազմակերպիչները թույլ չեն տվել ներկայանալ խաղին: Մեր շախմատիստը պետք է կորոնավիրուսի թեստ հանձնի:

Մրցաշարին մասնակցող բրազիլահայ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը այս փուլում հանդիպում է Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շախրիյար Մամեդյարովի հետ: Առաջին պարտիայում գրանցվել է ոչ-ոքի արդյունք:

Կանանց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ առաջին պարտիայում Հայաստանի առաջատար Էլինա Դանիելյանը վստահ հաղթել է ռումինուհի Իրինա Բուլմագային:

Երկրորդ փուլի պատասխան հանդիպումները տեղի կունենան վաղը, հուլիսի 16-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում